Գազը կթանկանա. ՀԺ
Օրվա մամուլ
09:30 11/12/2015
Հայաստան

Գազը կթանկանա. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրել է. «Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց  «ՀՀ էներգետիկ  համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը:  Դրանում հետաքրքիր  կանխատեսում կա ՀՀ-ին մատակարարող  ռուսական գազի վերաբերյալ: Հայտնի է, որ Ռուսաստանի համաշխարհային առևտրային կազմակերպության անդամության  պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների  վաճառքը, թե  ներքին շուկայում, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ: Այս պայմանը կատարելու   դեպքում  Ռուսաստանից ներմուծվող  գազի գինը  կձգտի գազի եվրոպական գներին»,- արձանագրված է ռազմավարական այս ծրագրում: Դա նշանակում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների  կատարման դեպքում Հայաստանին մատակարարվող  ռուսական գազի  գինը կբարձրանա  մոտ երեք անգամ: 

Ներկայումս 1000 ԽՄ ռուսական գազը Հայաստանին է մատակարարում 165 դոլարով, իսկ 2018 թվականից  աստիճանաբար  բարձրանալով, ըստ նշված ծրագրի կանխատեսումների, կհասնի նախ 324 դոլարի, ապա 460 դոլարի: Նշենք, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարման գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հենց 2018 թվականին, և չափազանց մեծ է հավանականությունը, որ կիրականանա վերը նշված ծրագրով կանխատեսվող սցենարը»: 

Placeholder
Գազը կթանկանա. ՀԺ