Ոստիկանություն. Իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է համարժեք գործողություններով
Իրավունք
12:04 11/12/2015
Հայաստան

Ոստիկանություն. Իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է համարժեք գործողություններով

Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, ըստ որի.

«ՀՀ ոստիկանությունում շարունակվում են տեղեկություններ ստացվել այս օրերին իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների հետ բախումներ հրահրելու մտադրությունների մասին: Հավաքի կազմակերպիչներից ոմանք ակտիվ աշխատանք են տանում երիտասարդ համախոհների շրջանում՝ վրաններ տեղադրելով, քաղաքացիական անհնազանդության քողի տակ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կատարելով սադրել հավաքի մասնակիցների նկատմամբ  ոստիկանական ուժի գործադրում: Նման ապօրինի գործելակերպի նպատակը հավաքին հանրային հնչեղություն հաղորդելն է և ոստիկանության գործողությունների իրավաչափությունը ստվերելը:
ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է,  որ հասարակական վայրերում իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է կոնկրետ իրավիճակից թելադրվող համարժեք գործողություններով, իսկ իրավախախտումներ կազմակերպող և դրանք  կատարող անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»:


 

Placeholder
Ոստիկանություն. Իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է համարժեք գործողություններով