ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ուզում են, որ ՀՀԿ-ն վճարի իրենց աջակցության դիմաց. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:26 11/12/2015
Հայաստան

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ուզում են, որ ՀՀԿ-ն վճարի իրենց աջակցության դիմաց. «Ժամանակ»

Սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ-ի «այո»-ի գծով դաշնակիցները փորձում են ստանալ այդ «այո»-ի համար ենթադրվող վճարը: Սկզբունքը սկզբունք, բայց դե ամեն ինչ իր գինն ունի, և ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ուզում են, որ ՀՀԿ-ն վճարի իրենց աջակցության դիմաց: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«ԲՀԿ-ն դա անում է  բացահայտ, իսկ ՀՅԴ-ն չի ուզում խնդրել, ուզում է, որ իրեն համոզեն՝ այդ նպատակով արդեն սկսել են խոսել ընտրակեղծիքներից և ակնարկել, որ պատրաստվում են հանրաքվեի  ընթացքի  և արդյունքների  վերաբերյալ համապարփակ  գնահատական ներկայացնել»,-հավելել է թերթը:

Placeholder
ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ուզում են, որ ՀՀԿ-ն վճարի իրենց աջակցության դիմաց. «Ժամանակ»