Արա Աբրահամյանն ակտիվ գործիչներին համոզում է իր թիմի անդամ դառնալ. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:40 11/12/2015
Հայաստան

Արա Աբրահամյանն ակտիվ գործիչներին համոզում է իր թիմի անդամ դառնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ  Արա Աբրահամյանը  վերջին մեկ ամսում Հայաստանում բազմաթիվ  քաղաքական և հասարակական ակտիվ գործիչների հետ է հանդիպել՝ փորձելով նրանց համոզել, որպեսզի դառնան իր կուսակցության, թիմի անդամ: Սակայն գործիչների մեծամասնությունը նրան մերժում կամ էլ, առնվազն, խուսափում է համաձայնություն տալ:

«Բոլորը հիմնականում մեկ հիմնավորում են բերում՝ վստահության պակասը: Այլ կերպ ասած՝ Արա Աբրահամյանի հայաստանյան շփումները դեռևս լուրջ արդյունք չեն տվել: Ուստի առավել հավանական է, որ Արա Աբրահամյանի միակ հույսն այդպես էլ կմնա ՕԵԿ նախագահ  Արթուր Բաղդասարյանի հետ միավորվելը: Իհարկե, այս մտադրության մասին կողմերը նախընտրում են  լռել,  քանի որ շատ լավ գիտակցում են, որ այդ դեպքում, Հայաստանում  դժվար կլինի գոնե մեկ մարդու  գտնել, որը Արա Աբրահամյանի հետ  որևէ հույս կապի: Բայց այսօր արդեն  ակնհայտ է, որ, ի վերջո, նրանք միասին են 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու»,-հավելել է թերթը:

Placeholder
Արա Աբրահամյանն ակտիվ գործիչներին համոզում է իր թիմի անդամ դառնալ. «Ժողովուրդ»