Գազի գնի էժանացման շուրջ  բանակցություններ են վարվում. ՀԺ
Օրվա մամուլ
09:20 12/12/2015
Հայաստան

Գազի գնի էժանացման շուրջ բանակցություններ են վարվում. ՀԺ

2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների  միջև կնքված  համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում  ՌԴ Օրենբուրգի  մարզում գազի գնից  կախված:  Այսինքն,  եթե  Օրենբուրգում գազը էժանանա, ապա պետք է էժանանա նաև Հայաստանին մատակարարվող  գազի գինը: Իրավիճակի հմայքն այն է, որ Օրենբուրգում գազի գինը հաշվարկվում է  ռուբլով, իսկ Հայաստանին վաճառվում է  դոլարով:  Ու քանի որ 2014-ից սկսած  ռուբլին կտրուկ  արժեզրկվել է, պետք է նվազի նաև ՀՀ-ին  մատակարարվող  գազի գինը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Այսինքն, եթե Օրենբուրգում  1000 խմ գազը  2014թ. արժեր  3200 ռուբլի դա 100 դոլար էր, ապա հիմա Օրենբուրգում  գազը կրկին  արժե 3200 ռուբլի, որը, սակայն, 50 դոլար է: Ըստ համաձայնագրում առկա  բանաձևի, ՀՀ-ին մատակարարվող գազի 1000 խմ-ը ռուբլու արժեզրկումից  հետո պետք է արժենար ոչ թե  165 դոլար,  ինչպես հիմա է, այլ մոտ 110 դոլար: ՀՀ էներգետիկայի նախարարությունից  այս խնդրի հետ  կապված  հարցին ի պատասխան  հայտնեցին հետևյալը. «Հայաստանին մատակարարվող  գազի սակագինը  այս տարվա  համար  նվազել է 189-ից  165 դոլարի:  Ինչ վերաբերում է հետոյին, այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում»,-հավելել է թերթը:

 

Placeholder
Գազի գնի էժանացման շուրջ բանակցություններ են վարվում. ՀԺ