ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը փորձում է հակահայ փաստաթղթերը  «չեզոքացնելու» ելքեր գտնել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:27 12/12/2015
Հայաստան

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը փորձում է հակահայ փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին կրկին փորձեր է անում նշված ատյանում  շրջանառվող հակահայկական  փաստաթղթերը  «չեզոքացնելու» ելքեր գտնել: 
Թերթին լուրեր են հասել, որ Սերժ Սարգսյանը  պատվիրակության ղեկավարությանը հանձնարարել է մինչև ԵԽԽՎ  հունվարյան նստաշրջանն ամեն ինչ անել, որպեսզի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները  «չեղյալ» համարվեն:  Ուստի ԵԽԽՎ պատվիրակության  ղեկավար  Հերմինե Նաղդալյանն  անձամբ զրուցում է  անդամների հետ, նրանց հետ պայմանավորվում է, թե ԵԽԽՎ պատգամավորներից ում հետ  ով պետք է առանձնազրույց ունենա: 

ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Նաիրա  Կարապետյանն այս առնչությամբ  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  երեկ ասել է. «Անկախ հանձնարարականից կամ ոչ հանձնարարականից՝ դա եղել է մեր պատվիրակության  գործելաոճը, պարզապես այդ ամենն արվում է ավելի ինտենսիվ, հիմա պետք է ավելի ինտենսիվ շփվենք»:

Placeholder
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը փորձում է հակահայ փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել. «Ժողովուրդ»