Լևոն Զուրաբյանը անպտուղ գործով է զբաղված. Աղվան Վարդանյանը` ստորագրահավաքի մասին
Քաղաքական
16:56 15/12/2015

Լևոն Զուրաբյանը անպտուղ գործով է զբաղված. Աղվան Վարդանյանը` ստորագրահավաքի մասին

«Շատ տրամադիր չեմ շարունակելու այն անպտուղ աշխատանքը, որ անում է Լևոն Զուրաբյանը», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի նախաձեռնած ստորագրահավաքի մասին հարցին:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է անպտուղ Զուրաբյանի նախաձեռնությունը, Վարդանյանը պատասխանեց. «Դե որովհետև նույն փոցխի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը: Բազմիցս ասել ենք: Այսօրվա ընտրական համակարգի պրոբլեմները մենք բոլորից լավ գիտենք»:

Նշենք, որ մինչ այժմ ԱԺ-ում Զուրաբյանի նախաձեռնած ստորագրահավաքին մասնակցել է 10 պատգամավոր` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Տիգրան Ուրիխանյանը:

Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 45 և ավելի ստորագրություն:

Placeholder
Լևոն Զուրաբյանը անպտուղ գործով է զբաղված. Աղվան Վարդանյանը` ստորագրահավաքի մասին