Հայաստանի զինանշանի փոփոխություն առայժմ չի նախատեսվում
Իրավունք
18:00 15/12/2015
Հայաստան

Հայաստանի զինանշանի փոփոխություն առայժմ չի նախատեսվում

Հայաստանի զինանշանի փոփոխություն առայժմ չի նախատեսվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե  արդյոք սպասվո՞ւմ է ՀՀ զինանշանի փոփոխություն:

«Առայժմ զինանշանի փոփոխությունների հետ կապված առաջարկություններ չենք պատրաստվում ներկայացնել: Խոսքը գնում է միայն տեխնիկական շտկումների մասին»,- ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր քննարկման է դրվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը

Հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ասաց, որ օրենքի նպատակն է ՀՀ կառավարությանը տալ լիազորություններ՝ սահմանելու համար պետական զինանշանի գործածության դեպքերում օգտագործման ընդհանուր տեխնիկական պահանջները, մասնավորապես, գունային երանգները, տարածական և գրաֆիկական տեսքը, չափերը, համամասնությունները և այլն:
 

Placeholder
Հայաստանի զինանշանի փոփոխություն առայժմ չի նախատեսվում