Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 28 ցմահ դատապարտյալներ երեկ գիշերվանից հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերը վերանայելու պահանջով: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Հացադուլ հայտարարած դատապարտյալները առանձնացվել են», -փոխանցեց Ղլեչյանը:
Նշենք, որ ցմահ դատապարտյալները մինչ այդ էլ ոտքի էին կանգնել. հացադուլ էին հայտարարել դարձյալ նույն պահանջով: Արդարադատության նախարարության պաշտոնյաները այցելել էին դատապարտյալներին և խնդրել դադարեցնել հացադուլը: