Զինված հանցախմբի քրգործով  կալանավորվածների թիվը հասել է 48-ի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:33 15/12/2015

Զինված հանցախմբի քրգործով կալանավորվածների թիվը հասել է 48-ի. «Ժողովուրդ»

Այսպես կոչված հանցավոր խմբի քրեական գործը, որի մասին հանրությունը տեղեկացավ  անցած ամսի  25-ին՝  Նորք Մարաշում  գտնվող  տներից մեկում  տասն անձանց ձերբակալելուց հետո, շարունակվում է «ընդլայնվել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համցախմբի քրգործով  կալանավորվածների թիվը հասել է 48-ի:

«Ավելին՝  պարզվում է՝  այս երկու  շաբաթների ընթացքում  բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել խմբի անդամների հետ, անպայման հայտնաբերվում և ձերբակալվում են: Բացահայտված խումբը, որն ըստ ամենայնի, ծրագրել էր Հայաստանում  զինված  հեղաշրջում  իրականացնել, ըստ լուրերի՝  մի քանի հարյուր համախոհներ է ունեցել:  Սակայն իրավապահներն  առայժմ, այսպես կոչված, «ակտիվ»  մասով  են զբաղված:  ՀՀ ազգային անվտանգության  ծառայության քննիչներն այս օրերին խմբի անդամների շփումների շրջանակներն են պարզում և մեկիկ-մեկիկ ձերբակալում  նրանց: Իսկ խոստացված հայտարարությունը, թե շուտով բոլորս ամեն ինչ կիմանանք, դեռ չի արվում»,-գրել է թերթը:
 

Placeholder
Զինված հանցախմբի քրգործով կալանավորվածների թիվը հասել է 48-ի. «Ժողովուրդ»