Պատգամավոր Գարեգին Նուշիկյանի  գրասենյակից գումար են գողացել. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:26 16/12/2015
Հայաստան

Պատգամավոր Գարեգին Նուշիկյանի գրասենյակից գումար են գողացել. «Հրապարակ»

Օրերս կողոպտել են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին: Իրավապահ համակարգի «Հրապարակ»-ի աղբյուրները հայտնել են, որ Սայաթ-Նովայի վրա գտնվող «Նուշիկյան» ասոցիացիայի գրասենյակից գումար են տարել: Երեկ աշխատակիցները գրասենյակի դուռը հայտնաբերել են բաց. հավանաբար, կողոպուտը եղել է գիշերը: Տարել են օրվա հասույթը՝ 2 միլիոն դրամից քիչ ավելի գումար։ Կասկածներ կան, որ գողությունն արվել է ասոցիացիայի աշխատակիցներից որևէ մեկի կողմից։ Այժմ քննություն է գնում։

Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել հենց Գարեգին Նուշիկյանից, սակայն վերջինս  հերքել է այն՝ ասելով. «Ինձնից բան չեն գողացել»:

Ավելի ուշ թերթին փոխանցել են, որ ԱԺ պատգամավորը կատարվածը հերքել է այն պատճառաբանությամբ, որ անձամբ իրեն չեն կողոպտել, և ինքն էլ ասոցիացիայով անձամբ չի զբաղվում՝ պատգամավորի կարգավիճակը թույլ չի տալիս։

«Փաստորեն, գործարարները կրկին դարձել են գողերի թիրախը»,-հավելել է թերթը։

Placeholder
Պատգամավոր Գարեգին Նուշիկյանի գրասենյակից գումար են գողացել. «Հրապարակ»