Քաղաքագետ.  Իրավիճակը անցնող տարում ԼՂ հակամարտության գոտում
Քաղաքական
15:37 16/12/2015
Տարածաշրջան

Քաղաքագետ. Իրավիճակը անցնող տարում ԼՂ հակամարտության գոտում

«Անցնող տարում ԼՂ հակամարտության գոտում իրավճակը կարելի է բնութագրել լարված: Ընդ որում` այս իրադրությունը պահպանվում է դեռևս անցալ տարվա հուլիս-օգոստոս ամիսներից: ՀՀ ԶՈՒ ուղղաթիռի խոցումը պարզորոշ վկայում էր այն մասին, որ գործ ունենք  լարվածության բոլորովին այլ ցուցանիշի հետ: Իհարկե,  ո՛չ պատերազմ,   ո՛չ խաղաղություն իրավիճակը պահպանվում է արդեն շուրջ երկու տասնամյակ, սակայն հստակ է, որ այդ ժամանակահատվածում լարվածությանը «տրամաչափ»-ը բառիս բուն և փոխարբերական իմաստով մածացել է: Դրա մասին վկայում է, այն որ ադրբեդջանական կողմը սկսել է կիրառել նռնականետներ և անգամ տանկեր»,- անդրադառնալով 2015 թ ԼՂ համարտության շարջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպմանը` «panorama.am»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Ավելին, ըստ քաղաքագետի, լարվածությունը գնալով ավելանում է, իսկ  միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների`Ադրբեջանին «կարգի հրավիրելու»  բոլոր փորձերը որևէ արդյունք չեն տալիս:

«Միակ ուժը, որ ի վիճակի է դա անել հայկական կողմն է, որը և իր վրա է ստանձնել այս դաստիարակչական աշխատանքները»,- նշեց Ա. Մարկարովը:

Ըստ մեր զրուցակցի, շատ կարևոր է այն իրողությունը, որ անցնող տարվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները իրենց հայտարարություններում հստակ մատնանշում էին այն կողմին, որ անմիջականորեն  պատասխանատվություն է կրում սահմանգծում և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում լարվածության պահպանման և ահագնացման համար:

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպմանը, ապա ստեղծված իրավիճակում, հիմնական հարցը, որի շուրջ կարելի է և անհրաժեշտ է խոսել, դա սահմանագծում լարվածության թոթափումն է և առնվազն 1-2 տարի առաջ առկա իրավիճակին վերադարձը: Իհարկե, այս հարցը բանակցությունների ընթացքում չի կարող համարել գերխնդիր: Դրա հետ մեկտեղ, ելնելով առկա իրավիճակից և առկա տեղեկատվությունից, դժվար է ակնկալել խաղությանը նպաստող նոր զարգացումներ»,-նշեց Ալեքսանդր Մարկարովը:

Ըստ, մեր զրուցակցի, բանակցային գարծընթացի շարունակությունը կնշանակի, որ ադրբեջանական կողմը գիտակցում է, որ իրենց ներկայությունը բանակցային սեղանի շուրջ նախևառաջ անհրաժեշտ է հենց իրենց:

«Հայկական կողմն իր հերթին շարունակում է ոչ միայն խաղաղ ճանապարհով հարցի կարգավորման ջանքերը, այլ նաև պնդում է որ դա միակ հնարավոր տարբերակն է»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը:

Մեր զրուցակիցը, միևնույն ժամանակ չի կարծում, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը  կարող է տեղափոխվել ԼՂ համամարտության գոտի:

Ըստ քաղաքագետի, չնայած Ադրբեջանի վրա Թուրքիայի նշանակալի ազդեցությանը, Բաքվում գիտակցում են, որ իրավիճակի գերսրումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ հենց իրանց համար:

«Ինչ վերաբերում է ռուս-թուրք-հայկական հարաբերություններին, ապա 1990-ական թթ եղած լարվածությունը դժվար թե կրկնվի: Այս պահին խոսքը գնում է ավելի շատ դիվանագիտական և տնտեսական քայլերի,  այլ ոչ թե բացահայտ ռազմական առճակատման մասին»,- եզրափակեց Ա. Մարկարովը:

Placeholder
Քաղաքագետ. Իրավիճակը անցնող տարում ԼՂ հակամարտության գոտում