Ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը. հայտնել են ԵԱՀԿ պաշտոնյաներին
Քաղաքական
17:07 16/12/2015
Հայաստան

Ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը. հայտնել են ԵԱՀԿ պաշտոնյաներին

Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որն անցկացրել է  ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:  Մարզպետարանի լրատվական բաժնից հայտնում են, որ բրիֆինգին մասնակցել են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահե Գևորգյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն:

Բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Նաև մտահոգություն է հնչել այն առնչությամբ, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, որի պատճառով գյուղացին չի կարողանում հավաքել աճեցրած բերքը: Բրիֆինգին հաջորդել է մշտադիտարկումը ադրբեջանական Ղազախի շրջանի ուղղությամբ: 

 

 

Placeholder
Ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը. հայտնել են ԵԱՀԿ պաշտոնյաներին