Երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
13:30 17/12/2015
ԼՂՀ

Երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. ԼՂՀ ՊՆ

Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ: Այս մասին հայտնում են  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից:

Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը  կուրուստ չի ունեցել:


 

Placeholder
Երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. ԼՂՀ ՊՆ