Քաղաքական գործողությունների նոր փուլ կսկսվի Հայաստանում. քաղաքագետ
Քաղաքական
12:27 17/12/2015
Հայաստան

Քաղաքական գործողությունների նոր փուլ կսկսվի Հայաստանում. քաղաքագետ

«Մենք դեռ քաղաքական իներցիայով գտնվում ենք սահմանադրական բարեփոխումների իրադարձությունների ներքո, չնայած որ քաղաքական առումով այդ կետն արդեն անցած է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով ներքին քաղաքական կյանքի ներկայիս գործընթացներին:

Նա նշեց, որ պետք է պատրաստվել նոր քաղաքական իրականության, որտեղ 2017-ի ընտրությունները կդառնան ՀՀ նորագույն պատմության կարևորագուն իրադարձությունը:

«Գերտերություններից և միջազգային կազմակերպություններից արձագանք եղավ, չնայած ուշադրությունը այդքան մեծ չէր, որքան լինում է նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դա կապված էր նրանով, որ սա ընտրություն չէր, այլ՝ հանրաքվե»,-ասաց քաղաքագետը:

Ըստ Մինասյանի՝ պետք է սպասել նոր ակտիվ դաշինքների ստեղծման. «Քաղաքական գործողությունների նոր փուլ կսկսվի Հայաստանում, սակայն դա երևի թե կլինի գարնանը և ամռանը»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային ազդակներին Հայաստանի վրա, քաղաքագետը նկատեց, որ դրանք այդքան էլ հեռու չեն և այդ առումով ՀՀ-ն և հայությունը ուղղակի և անուղղակի ներգրավված են սիրիական հակամարտությանը:

«Մեր երկրի վրա ահաբեկչական վտանգը մեղմ է և չափավոր, ավելին չի, քան հարևան Վրաստանի դեպքում»,-հավելեց Սերգեյ Մինասյանը:

Placeholder
Քաղաքական գործողությունների նոր փուլ կսկսվի Հայաստանում. քաղաքագետ