Բուհերում ու դպրոցներում քաղաքականություն չկա, եթե կա պատժվում է. ԿԳ նախարար
Կրթություն, գիտություն
13:35 19/12/2015
Հայաստան

Բուհերում ու դպրոցներում քաղաքականություն չկա, եթե կա պատժվում է. ԿԳ նախարար

«Մենք չենք կարող արգելել նրանց լինել որևէ կուսակցության անդամ, այդ մարդիկ ունեն քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշման իրավունք»,-այսօր հրավիրած ամփոփիչ ասուլիսում պատասխանելով լրագրողների կրթական համակարգի քաղաքականացված լինելու հարցին՝ հատկապես ընտրական շրջաններում՝ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Լրագրողների հարցին, թե ինչու էին ուսուցիչները ընդգրկված դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի քվեարկության գործընթացին, Արմեն Աշոտյանն ասաց, որ իր չգործած մեղքերից մեկը սահմանադրական հանրաքվեն է:

«Մենք մեկ հաստատված ահազանգ ենք ունեցել հանրաքվեով պայմանավորված, դպրոցում եղել է ապօրինի քարոզչության փորձ, տնօրենը ստացել է նախազգուշացում: Չի հեռացվել, քանի որ նա ժամանակավոր պաշտոնակատար է և միևնույնն է դուրս է գալու աշխատանքից»,- նշեց Աշոտյանը:

Նրա խոսքերով՝ բուհերում ու դպրոցներում քաղաքականություն չկա, եթե կա պատժվում է, իսկ պատերից դուրս արդեն մարդու իրավունքն է:

Լրագրողներից մեկի հարցին էլ,  թե ինչու են այդքան դպրոցներում անցկացվում ընտրությունները, նա ասաց, որ ընտրատեղամասերը հատկապես մարզերում տեղակայված են դպրոցներում, որովհետև դպրոցները միակ հարմար տարածքն են, որտեղ հնարավոր է կազմակերպել մեծ խմբով մարդկանց մասնակցությամբ քաղաքական ակտ. «Կան սանիտարական պայմաններ, ջուր, ազատ մուտք, դպրոցական ենթակայություններից բացի չեմ տեսել ավելի հարմար ենթակառուցվածքներ»:

Placeholder
Բուհերում ու դպրոցներում քաղաքականություն չկա, եթե կա պատժվում է. ԿԳ նախարար