Պետպատվեր 2018 թվականից կլինի միայն հավատարմագրված բուհերում
Կրթություն, գիտություն
14:07 19/12/2015
Հայաստան

Պետպատվեր 2018 թվականից կլինի միայն հավատարմագրված բուհերում

Հայաստանում ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել 18 բուհ: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով, որ որակի ապահովմանը միտված գործողությունները շարունակելի են լինելու գալիք տարիների ընթացքում:

Աշոտյանը տեղեկացրեց, որ մինչև 2018 թվականը հայկական հավատարմագրում, որակի ապահովման սերտիֆիկատ չստացած բուհերում պետության կողմից անվճար տեղեր չեն լինի. «Պետպատվեր 2018 թվականից կլինի միայն հավատարմագրված բուհերում:

Նա նաև նշեց, որ բուհերը ՊՈԱԿ-ներից վերածվում են հիմնադրամների և գալիք տարում դրանց թիվը կավելանա 3-4-ով:

«Կառավարության որոշման համաձայն` մինչև 2018 թվականը Հայաստանյան բոլոր բուհերը պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած լինեն: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է»,-ամփոփեց նախարարը:

Placeholder