Մեդալներ և արժեքավոր նվերներ՝  ԱԱԾ աշխատակիցներին
Իրավունք
12:41 19/12/2015
ԼՂՀ

Մեդալներ և արժեքավոր նվերներ՝ ԱԱԾ աշխատակիցներին

Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ծառայողական  արտականությունները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության ու արիության համար ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Աշոտ Գրիգորյանը պարգևատրվել է «Արիության համար»  մեդալով և Գագիկ Սարգսյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալով։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նույն օրը Նախագահը ստորագրել է կարգադրություն` ծառայողական պարտականությունները անբասիր կատարելու համար ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության 7 աշխատակցի արժեքավոր նվերներ հանձնելու մասին:

Նույն օրը նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ և պետական պարգևներ ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:

Բակո Սահակյանն իր խոսքում կարևորել է ազգային անվտանգության ծառայության աշխատանքը՝ ուղղված անձի, հասարակության և պետության անվտանգության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, մեր ազգային շահերի ապահովմանը և պահպանմանը՝ հավելելով, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել համակարգի առջև ծառացած խնդիրների լուծումը:
 

Placeholder
Մեդալներ և արժեքավոր նվերներ՝ ԱԱԾ աշխատակիցներին