ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև թեժ մրցակցություն է սկսել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:27 19/12/2015
Հայաստան

ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև թեժ մրցակցություն է սկսել. «Ժողովուրդ»

ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին օրերին բավականին  լարվել են: 

«Բանն այն է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ՀՅԴ-ի ցանկությունը դեռ չի իրականանում: Մյուս կողմից ԲՀԿ-ին ևս իշխանությունները  խոստացել են ընդգրկել ապագա կոալիցիայում:  Սակայն իշխանությունները չեն շտապում արբանյակ ուժերին պորտֆելներ բաժանել, դրա համար էլ նրանք ԱԺ-ում սկսել են «նախազգուշական» քննադատություններով հանդես գալ:

Ըստ այդ նույն տեղեկությունների՝ երբ ՀՅԴ-ն 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը չմասնակցեց և ձեռնպահ քվեարկեց, հենց կոալիցիայի  ձևավորման  պրոցեսի ձգձգման  արդյունքն էր: 

Մյուս կողմից՝  ԲՀԿ-ում  և ՀՅԴ-ում  մտավախություն ունեն, որ իրենցից մեկին իշխանությունները  կարող են «դուրս թողնել», ուստի մրցակիցները ՀՀԿ-ականների հետ զրուցելիս մյուսի հասցեին չարախոսելու  առիթը  բաց չեն թողնում»,-գրում է  թերթը:

Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ  Վահան Բաբայանը  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել է, թե իրենք ՀՅԴ-ի հետ որևէ խնդիր  չունեն, գործընկերային հարաբերություններ են»:

 

Placeholder
ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև թեժ մրցակցություն է սկսել. «Ժողովուրդ»