Իրանի նախագահը կմասնակցի Բանիմացների ժողովի ընտրություններին
Քաղաքական
11:47 21/12/2015
Տարածաշրջան

Իրանի նախագահը կմասնակցի Բանիմացների ժողովի ընտրություններին

«Հասան Ռոհանին կմասնակցի Բանիմացների ժողովի ընտրություններին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բանիմացների ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով այսօր գրանցել է իր թեկնածությունը:

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահից հետո երկրի առաջնորդը նշանակվում է Բանիմացների ժողովի կողմից։ Սույն Ժողովի անդամ բարձրաստիճան հոգևորականները խորհրդակցություններ են անցկացնում հոգևոր առաջնորդի բոլոր թեկնածուների հետ և այն թեկնածուն, որը համապատասխանում է Սահմանադրության 5-րդ և 109-րդ հոդվածների պահանջներին, ճանաչվում է որպես իսլամի և սոցիալ-քաղաքական հարցերով ամենագիտակ մարդ և Բանիմացների ժողովի կողմից ընտրվում երկրի առաջնորդ։

ԻԻՀ նախագահը լրագրողների հետ հանդիպմանը երկրի քաղաքական կայունության ապահովման գործում կարևորել է Բանիմացների ժողովի դերը:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բանիմացների ժողովի ընտրությունները տեղի կունենան 2016թ. փետրվարի 26-ին: Նույն օրը կանցկացվեն նաև Մեջլիսի 10-րդ գումարման ընտրությունները:

Placeholder
Իրանի նախագահը կմասնակցի Բանիմացների ժողովի ընտրություններին