Որքանո՞վ է օրինական «Երևան սիթիում» մարդկանց անձնագիրը  վերցնելով  200 հազար դրամ տրամադրելը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:23 22/12/2015
Հայաստան

Որքանո՞վ է օրինական «Երևան սիթիում» մարդկանց անձնագիրը վերցնելով 200 հազար դրամ տրամադրելը. «Ժամանակ»

ԱԺ ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանին  պատկանող  «Երևան-Սիթի»  սուպերմարկետների  ցանցում հաճախորդների  անձնագիրը  վերցնելով՝  տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա  գնումներ կատարել  նույն սուպերմարկետից: Իսկ անձնագիրը կարող են ետ ստանալ միայն գումարը մարելուց հետո:

Որքանո՞վ է սա օրինական՝ «Ժամանակ»-ի  հարցին, փաստաբան Նիկոլայ  Բաղդասարյանը  պատասխանել է, որ ՀՀ օրենսդրությունը  հստակ սահմանում է, որ ուրիշի անձնագիրը գրավ վերցնելոը  վարչական իրավախախտում է  և օրենսդրորեն  պատժելի արարք է համարվում: Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը պարտավոր է ընթացք տալ  նման դեպքերին: 

Placeholder
Որքանո՞վ է օրինական «Երևան սիթիում» մարդկանց անձնագիրը վերցնելով 200 հազար դրամ տրամադրելը. «Ժամանակ»