Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոլումբիական փաստաբանները ծրագրում են դատարան հայց ներկայացնել իրենց ժողովրդի անունից «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում տեղի ունեցածի կապակցությամբ:
Հիշեցնենք` մրցույթի վերջում սխալմամբ հայտարարվել էր, որ հաղթողը Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտերեսն է: Սակայն հաղորդավար Սթիվ Հարվին ուղղել էր սխալը` հայտարարելով, որ «Միսս Տիեզերք» մրցույթում հաղթող է ճանաչվում Ֆիլիպինների ներկայացուցիչը` Պիի Ալոնսո Վուրտցբախը: Նաև հաղորդվել է, որ Գուտերեսի զգացմունքային տեսանյութը բավական ակտիվ տարածվել է սոցիալական ցանցերում:
Իրավաբանների De la Espriella Lawyers Enterprise ընկերության Twitter-ի միկրոբլոգում գրել են, որ թագը ձեռք բերված իրավունք է և այն չպետք է խլել: Նշված է նաև, որ հասցված վնասը ոչ միայն նյութական այլ նաև բարոյական բնույթ ունի, քանի որ այն ազդել է Կոլումբիայի 40 մլն բնակչության վրա: