Ստամբուլի օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել
Աշխարհում
12:10 23/12/2015
Տարածաշրջան

Ստամբուլի օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել

Ստամբուլի Սաբիհա Գոկչեն օդանավակայանում չորեքշաբթի տեղի ժամանակով 2:05-ին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել են երկու հավաքարարներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Պայթյունը տեղի է ունեցել օդանավերի կայանման վայրում: Տուժած հավաքարարներից մեկի վիճակը գնահատվում է ծանր:

Ստամբուլի ոստիկանությունը դեպքի կապակցությամբ դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում` ահաբեկչությունը:

Ներկայումս օդանավակայանում անվտանգության միջոցառումները խստացված են, դեպքի վայրում աշխատում են ոստիկանական ջոկատները: Մասնագետները ստուգում են տեղանքը այլ պայթուցիկ իրերի առկայությունը պարզելու  համար:

Placeholder
Ստամբուլի օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել