Շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:35 24/12/2015
ԼՂՀ

Շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը. ԼՂՀ ՊՆ

Նախորդ օրերի համեմատ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը:  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդը հիմնականում օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:










 

Placeholder
Շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը. ԼՂՀ ՊՆ