Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Քաղաքական
09:45 24/12/2015
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին: Գրուզիա-օնլայն-ի հաղորդմամբ, այս մասին վարչապետը հայտարարել է նախօրեին կառավարությունում հրավիրած ճեպազրույցի  ժամանակ:

«Անկեղծ ասեմ, որ իշխանությունում իմ գտնվելը երբեք ինքնանպատակ չի եղել: Դա ինձ համար միջոց էր ծառայելու իմ երկրին և մեր ազգին: Այդպիսին են իմ քաղաքական համոզմունքները: Պաշտոնները ժամանակավոր են, միայն Աստված և հայրենիքն է հավերժ: Ես ասօր եմ որոշել հեռանալ պաշտոնից, երբ մեր երկրի ներքին և արտաքին ուղղություններն ամրապնդվել են»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նա Վրաստանի կառավարությունը ղեկավարում էր 2013 թվականի նոյեմբերի 2-ից:

Ենթադրվում է, որ նոր վարչապետ կարող է դառնալ գործող ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի նախագահն ասել է, որ ուրբաթ կքննարկվի  վարչապետի թեկնածության հարցը: 

Placeholder
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել