Հարկային եկամուտների հավաքագրման մասով կունենանք պետական բյուջեով նախանշվածից շեղում. Պավել Սաֆարյան
Տնտեսություն
16:27 24/12/2015
Հայաստան

Հարկային եկամուտների հավաքագրման մասով կունենանք պետական բյուջեով նախանշվածից շեղում. Պավել Սաֆարյան

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեև չկան եռամսյակային ամբողջական տնտեսական ցուցանիշները, բայց փակում են սպասում:

«Մենք սոցիալական ծախսերի առումով որևէ խնդիր չենք ունենա, իսկ հարկային եկամուտների մասով կունենանք պետական բյուջեով նախանշվածից շեղում: Այսինքն՝ ավելի քիչ կհավաքագրվեն հարկային եկամուտները, ու ես դրա մասին ամեն ամիս եմ ասում»,- ասաց Պավել Սաֆարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է տարեվերջին Հայաստանի տնտեսական աճը դանդաղել, փոխնախարարը նշեց, որ տնտեսական աճի հետ կապված վերլուծություններ չի կատարում և նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել էկոնոմիկայի նախարարին: 

Placeholder
Հարկային եկամուտների հավաքագրման մասով կունենանք պետական բյուջեով նախանշվածից շեղում. Պավել Սաֆարյան