Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Քաղաքական
14:11 24/12/2015
Հայաստան

Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վ. Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի և 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունները` ո ր ո շ ո ւ մ ե մ.

Վախթանգ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները»,- նշված է նախագահի հրամանագրում:
 

Placeholder
Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ