ՀՅԴ-ն երեք նախարարական  պորտֆելի փոխարեն  հիմա երեք մարզպետի  պաշտոն է ուզում.«Ժամանակ»
Օրվա մամուլ
09:32 25/12/2015
Հայաստան

ՀՅԴ-ն երեք նախարարական պորտֆելի փոխարեն հիմա երեք մարզպետի պաշտոն է ուզում.«Ժամանակ»

ՀՅԴ-ն շարունակում է մտահոգ լինել իր ապագայի հարցում, առջևում 2017թ. Խորհրդարանական ընտրություններն են, իսկ ՀՅԴ-ն ԱԺ մտնելու համար ո՛չ վարկանիշ ունի, ո՛չ վարչական ռեսուրս:  Այդ պատճառով էլ, «Ժամանակ»-ի տեղեկություններով  ՀՅԴ-ն երեք նախարարական  պորտֆելի փոխարեն  հիմա երեք մարզպետի  պաշտոն է ուզում, որոնք ավելի մեծ վարչական լծակների են տիրապետում և ավելի մեծ ազդեցություն ունեն ընտրական պրոցեսի և արդյունքների ձևավորման վրա, քան նախարարները: Ընդ որում՝ ուզում են մարզպետներ ունենալ  առավել խիստ բնակեցված և մարզպետների կողմից առավել վերահսկելի  համարվող  տարածքներում՝ Արմավիր, Գեղարքունիք և Արարատ:

Placeholder
ՀՅԴ-ն երեք նախարարական պորտֆելի փոխարեն հիմա երեք մարզպետի պաշտոն է ուզում.«Ժամանակ»