Կարեն Շահնազարովը շոյված է, որ հայտնվել է Կիևի սև ցուցակում
Մշակույթ
10:48 26/12/2015
Աշխարհ

Կարեն Շահնազարովը շոյված է, որ հայտնվել է Կիևի սև ցուցակում

«Մոսֆիլմ» կինոկենտրոնի ղեկավար, ռեժիսոր Կարեն Շահնազարովը շոյված է, որ հայտնվել է Ուկրաինայի մշակույթի նախարարության սև ցուցակում՝ «ընկերանալով հիանալի կինոմատոգրաֆիստներին»:

Միաժամանակ նա կարծում է, որ նման  քայլի դիմելը հիմարություն է, քանի որ ինտերնետի դարաշրջանում որևէ բան արգելել անհնար է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Նա նաև նշել է, որ կյանքի մեծ մասն ապրել է ԽՍՀՄ-ում, և Ուկրաինան եղել ու մնում է իր հայրենիքի մի մասը:  Կ. Շահնազարովը ասել է՝ արվեստում չկան արգելված թեմաներ:

Ուկրաինայի մշակույթի նախարարությունն իր ցուցակում ընդգրկում է այն մարդկանց, ովքեր  Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնում են: Ցուցակում արդեն ընգրկվել մի քանի տասնյակ մարդ՝ այդ թվում Վալենտին Գաֆտը, Պավել Լունգինը, Սերգեյ Պենկինը, Ալեքսանդր Ռոզեմբաումը, Յուլիա Չիչերինան և ուրիշներ:

Placeholder
Կարեն Շահնազարովը շոյված է, որ հայտնվել է Կիևի սև ցուցակում