Արցախում բացվել է Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան
Տնտեսություն
17:07 26/12/2015
ԼՂՀ

Արցախում բացվել է Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկայի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը նշել է, որ գործարանի շահագործումը կբացի նոր աշխատատեղեր, հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունավետորեն օգտագործել մեր հանրապետության բնական ռեսուրսները՝ ապահովելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Placeholder
Արցախում բացվել է Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան