Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին
Սպորտ
09:40 29/12/2015
Հայաստան

Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև պատվավոր կոչումների արժանացած մարզիկներին:

Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2015թ. մասին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է տարին նաև որպես նախաօլիմպիական և մաղթել, որ 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հանրապետության մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ՝ մեր ժողովրդին պարգևելով հպարտության պահեր: 











Placeholder
Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին