Զորամասերում սուր շնչառական հիվանդությունների հետ կապված որևէ ծանր դեպք չի գրանցվել. Նախարար
Առողջություն
17:33 05/01/2016

Զորամասերում սուր շնչառական հիվանդությունների հետ կապված որևէ ծանր դեպք չի գրանցվել. Նախարար

Այսօր կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանը առողջապահության նախարար Արմեն Մուրդայանի հետ հանդիպման ժամանակ բացի հանրապետությունում սուր շնչառական հիվանդության տարածվածությունից, հետաքրքրվել է նաև զորամասերում առկա իրավիճակով, մասնավորապես, զինծառայողների առողջությամբ:

Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ զեկուցվել է, որ զորամասերում հիվանդությունների հետ կապված որևէ ծանր դեպք չի գրանցվել, արձանագրվել է թոքաբորբի 9 դեպք:

Բոլոր հիվանդները գտնվում են անհրաժեշտ հսկողության ներքո:

Ըստ աղբյուրի, կառավարության ղեկավարը հանձնարարել է նախարար Մուրադյանին հետևողականորեն շարունակել աշխատանքը և շրջայցերը բժշկական հաստատություններ, իրավիճակը պահել իր անմիջական ուշադրության կենտրոնում:
 

Placeholder
Զորամասերում սուր շնչառական հիվանդությունների հետ կապված որևէ ծանր դեպք չի գրանցվել. Նախարար