Քաղաքապետարան. Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով
Առողջություն
16:13 07/01/2016
Հայաստան

Քաղաքապետարան. Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով

Հաշվի առնելով վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր-շնչառական վարակներով հիվանդացության թվի որոշակի ավելացումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 9-ին և 10-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ Panorama.am-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել, ըոտ որի պոլիկլինիկաները չեն սպասարկում կանչերը: 

Քաղաքապետարանից հիշեցնում են, որ տոնական բոլոր օրերին՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում առավոտյան 10:00-ից մինչև 14:00-ն սահմանված է եղել հերթապահություն: Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, պոլիկլինիկաներ է դիմել 915 քաղաքացի:

Շտապօգնության կողմից դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ սպասարկվել է 5840 կանչ: Աղբյուրը նշում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններն ապահովված են եղել անհրաժեշտ դեղորայքով:
 

Placeholder
Քաղաքապետարան. Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով