Հայաստանում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա
Հասարակություն
14:15 06/01/2016
Հայաստան

Հայաստանում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա

Հայաստանի տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այսօր և վաղը հանրապետության տարածքը կգտնվի արևմուտքից մոտեցող տաք ցիկլոնի ծայրամասերում, մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա թույլ ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք: 

Հունվարի 8-ից Հայաստանը կգտնվի  այդ ցիկլոնի կենտրոնում ինչի արդյունքում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա:

Այս պահին հարավ-արևմուտքից Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը բաձրանում է, և կշարունակի բարձրանալ մինչև հունվարի 8-ը ներառյալ: Հունվարի 6-7-ին Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի -3…-5, ցերեկը -1…+1 աստիճանի սահմաններում, իսկ ահա հունվարի 8-ին գիշերը սպասվում է -1…-3, ցերեկը 0…+2: Հատկապես ուժեղ կտաքանա Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Արարատյան դաշտում, ինչի արդյունքում այստեղ հունվարի 8-ին սպասվող տեղումները հնարավոր է, որ լինեն թաց ձյան և անձրևի տեսքով: 

Հանրապետության տարածքում՝ 

Երևանում՝ 

Placeholder
Հայաստանում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա