Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայազագի Հակոբ Վահան Չերչիյանն է
Տարածաշրջան
11:19 09/01/2016
Տարածաշրջան

Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայազագի Հակոբ Վահան Չերչիյանն է

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության էսքիզի հեղինակը հայազգի մաթեմատիկոս և գեղագիր Հակոբ Վահրամ Չերչիյանն է եղել: «Էրեմնիահաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական իշխանամետ «YeniAkit» թերթի կայքը ծավալուն և հանգամանալից հոդվածով անդրադարձել է թուրքական իրականության մեջ ոչ շատ հաճախ բարձրաձայնվող այս փաստին:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայում ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո (1934թ.), երբ Մուսթաֆա Քեմալը ընդունում է «Աթաթուրք» ազգանունը, հայ գեղագիրը հատուկ պատվեր է ստանում՝ 24 ժամվա մեջ այդ նոր ազգանվանը համապատասխան ստորագրության օրինակ ստեղծել Մուսթաֆա Քեմալի համար: Չերչիյանը, ով ավելի քան  50 տարի շարունակ մաթեմատիկա, աշխարհագրություն և գեղագրություն է դասավանդել Ստամբուլի Ռոբերտ քոլեջում  (ներկայիս Բոսֆորյան համալսարան), Աթաթուրքի համար ստորագրության 5  տարբերակ է ստեղծում: Դրանցից Քեմալն ընտրում է մեկ վերջնական էսքիզ և այնուհետև օգտագործում է միայն այդ ստորագրությունը:

Ինչպես տարբեր առիթներով լրատվամիջոցերին և իր ուսանողներին պատմել է հենց ինքը՝ Հակոբ Վահրամ Չերչիյանը՝ իր այս ծառայության համար նա Աթաթուրքից հատուկ շնորհակալական նամակ է ստացել:

Placeholder
Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայազագի Հակոբ Վահան Չերչիյանն է