Եգիպտոսի իշխանությունները Հուրգանդայում հյուրանոցի վրա հարձակումն անվանել են կողոպուտի փորձ
Իրավունք
10:35 09/01/2016
Աշխարհ

Եգիպտոսի իշխանությունները Հուրգանդայում հյուրանոցի վրա հարձակումն անվանել են կողոպուտի փորձ

Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ Հուրգանդայի Bella Vista հյուրանոցում զինված հարձակումը չի եղել ահաբեկչական գործողություն: Նրա խոսքով, եղել է կողոպուտի փորձ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:

«Նման միջադեպերը բացասաբար են անդրադառնում երկիրի զբոսաշրջության վրա»,- նշել է նա:

Associated Press –ը, հղում անելով Եգիպտոսի ԱԳՆ-ին, հստակեցրել է, որ երկու տղամարդ՝ զինված դանակներով և ատրճանակներով, ներխուժել են հյուրանոցի՝ ծովափին գտնվող ռեստորան: Հյուրանոցի աշխատակցի խոսքով, հանցագործներից մեկը փորձել է պատանդ վերցնել մի կնոջ: Նա դանակ է պահել նրա վրա, որից հետո անվտանգության ուժերը սկսել են կրակել: Հանցագործներից մեկը մահացել է, երկրորդը վնասվածքներ է ստացել: Մահացած հանցագործը եղել է Կահիրեից, 21-ամյա ուսանող: Մյուս հանցագործը ձերբակալվել է:

Վերջին տվյալներով, երեք մարդ տուժել է՝  երկու ավստրիացի, մեկ շվեդ: Եգիպտոսի առողջապահության նախարարը հայտնել է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի մասին:

Placeholder
Եգիպտոսի իշխանությունները Հուրգանդայում հյուրանոցի վրա հարձակումն անվանել են կողոպուտի փորձ