Նարկոբարոն Էլ Չապոն ձերբակալվել է
Իրավունք
10:18 09/01/2016
Աշխարհ

Նարկոբարոն Էլ Չապոն ձերբակալվել է

Մեքսիկայի իրավապահները ձերբակալել են փախուստի դիմած  Սինալոա նարկոկարտելի ղեկավար, նարկոբարոն Խոակին Գուսմանին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն:

«Առաքելությունը կատարված է, նա ձերբակալված է»,- գրել է նախագահը: Նրա խոսքով, Գուսմանին գտնելը կարևոր հաջողություն է Մեքսիկայում իրավական պետություն կառուցելու համար:

Էլ Չապո մականունով նարկոբարոնը 2015-ի հուլիսի 12-ին փախել էր խիստ ռեժիմի բանտից՝ նախապես փորված 1,5 կիլոմետրանոց թունելով: 

Placeholder
Նարկոբարոն Էլ Չապոն ձերբակալվել է