Երևանի վեց վարչական շրջաններում բնակարանները թանկացել են
Տնտեսություն
16:05 09/01/2016
Հայաստան

Երևանի վեց վարչական շրջաններում բնակարանները թանկացել են

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2015թ. նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 15 945 գործարքներ:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրականացրած գործարքների մեծ մասը` 35,6 տոկոսը կատարվել է մայարքաղաք Երևանում, ապա Կոտայքում` 12.7 տոկոս, Շիրակում, Լոռիում, Արարատում, Արմավիրում` յուրաքանչյուրում  7.1-7.3 տոկոս:

Ըստ նույն աղբյուրի, 2014-ի նոյեմբերի համեմատ անցած տարվա նոյեմբերին բնակարանները թանկացել են Երևանի  Նոր Նորք, Ավան, Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն վարչական շրջաններում: Մյուս վարչական շրջաններում գներն անփոփոխ են:
 

Placeholder
Երևանի վեց վարչական շրջաններում բնակարանները թանկացել են