Արցախում մեկնարկել է 2016 թվականի զորակոչը
Տարածաշրջան
14:44 09/01/2016
ԼՂՀ

Արցախում մեկնարկել է 2016 թվականի զորակոչը

Այսօր բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2016թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը:  Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

Իրենց սահմանադրական պարտքը կատարած զինվորներին փոխարինելու եկած երիտասարդներին հայրենյաց պաշտպաններ դառնալու կապացությամբ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հայ առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բանակի հրամանատարը նախ` շնորհավորել է նորակոչիկներին հանրապետության զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, այնուհետև վերջիններիս տվել ծառայության ճիշտ և արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ ցուցումներ:
Հանդիսավոր միտինգի ավարտին անցկացված վիճակահանության արդյունքներով՝ նորակոչիկներն ընտրել են իրենց հետագա ծառայության վայրը:
 

Placeholder
Արցախում մեկնարկել է 2016 թվականի զորակոչը