Ֆոնդային բորսաներում 2016-ի առաջին օրերին հսկայական կորուստներ են գրանցվել
Տնտեսություն
12:38 09/01/2016
Աշխարհ

Ֆոնդային բորսաներում 2016-ի առաջին օրերին հսկայական կորուստներ են գրանցվել

Աշխարհի հարուստները 2016-ի առաջին շաբաթում կորցրել են 194 մլրդ  դոլար: Բորսային առևտրում վերջին 120 տարվա ընթացքում սա վատագույն ցուցանիշն է:

Աշխարհի 400 հարուստ մարդիկ Չինաստանի բորսայի փլուզման ու նավթի գների նվազման պատճառով ֆոնդային շուկաներում գրացված անկման հետևանքով  մեծ վնասներ են կրել:

Bloomberg Billionaires-ին վկայակոչելով լրատվամիջոցները գրում են, որ  47 միլիարդատերեր այս տարվա առաջին մի քանի օրերի ընթացքում կորցրել են ավելի քան մեկ մլրդ դոլար:

2016-ի առաջին շաբաթը դարձել է  ԱՄՆ ֆոնդային բորսայի վիճակագրական պատմության (1897 թ.-ից) ընթացքում վատագույն շրջանը:

Placeholder
Ֆոնդային բորսաներում 2016-ի առաջին օրերին հսկայական կորուստներ են գրանցվել