Երևանում տեղի կունենա ճապոնական ֆիլմերի փառատոն
Մշակույթ
09:08 11/01/2016
Հայաստան

Երևանում տեղի կունենա ճապոնական ֆիլմերի փառատոն

Հունվարի 14-17-ը Երևանում անցկացվելու է ճապոնական ֆիլմերի փառատոն:  «Հիկարի» կենտրոնից հայտնում են, որ փառատոնային չորս օրերին ցուցադրվելու է վեց ֆիլմ: Հունվարի 16-ին կազմակեպվելու է նաև երկխոսություն, բանավեճ-քննարկում հայ կինոքննադատի և ճապոնացի ռեժիսորներ Հիրոշի Իշիկավայի և Յասուհիրո Յոշիդայի միջև:

Ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» կինոթատրանում ճապոներեն լեզվով՝ անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:

Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, «Ճապոնիա» հիմնադրամը և «Հիկարի» կենտրոնը:

Placeholder