Մահացել է Դեվիդ Բոուին
Մշակույթ
11:15 11/01/2016
Աշխարհ

Մահացել է Դեվիդ Բոուին

69 տարեկան հասակում մահացել է անգլիացի հայտնի ռոք երգիչ Դեվիդ Բոուին: Նա մահացել է քաղցկեղից: Այդ մասին տեղեկացնում է Sky News-ը` վկայակոչելով երգչի հրատարակչին:

Հունվարի 8-ին երգիչը նշել է իր ծննդյան օրը:

Երգչի ֆեյսբուքյան էջում նշվում է. «18 ամիս քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացել է Դեվիդ Բոուին` շրջապատված լինելով հարազատներով»:
 

Placeholder
Մահացել է Դեվիդ Բոուին