Յուրա Մովսիսյանը կվերադառնա ԱՄՆ
Աշխարհում
12:45 11/01/2016
Հայաստան

Յուրա Մովսիսյանը կվերադառնա ԱՄՆ

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ժամանակին մի քանի տարի հանդես է եկել MLS-ում, մոտ է տեղափոխությանը ամերիկյան առաջնությունը ներկայացնող «Ռեալ Սոլթ Լեյք»: «The Salt Lake Tribune»-ի տեղեկատվության համաձայն՝ 28-ամյա հայ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է տրանսֆերային պայմանները: Գործակալ Պատրիկ Մաքքեյնը, ով ներկայացնում է Յուրա Մովսիսյանի շահերը, հաստատել է բանակցությունների փաստը, նաև նշել է, որ դեռ համաձայնություն ձեռք չի բերվել: Յուրան արդեն հանդես է եկել «Ռեալ Սոլթ Լեյքում» 2007-2009 թթ.:

Մովսիսյանի տեղափոխության հնարավորությունը բավական մեծ է, եթե նկատի ունենանք, որ նա ընդգրկված չէ այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր պետք է մասնակցեն մոսկովյան թիմի՝ ԱՄԷ-ում կայանալիք առաջին ուսումնամարզական հավաքին:

Ի դեպ, «Սպարտակից», ամենայն հավանականությամբ, կհեռանա նաև Արաս Օզբիլիսը: Նշվում է, որ նրա ծառայություններով, ի թիվս արտասահմանյան մի շարք ակումբների, հետաքրքրված է նաև «Ռայո Վալեկանոն»:
 

Placeholder
Յուրա Մովսիսյանը կվերադառնա ԱՄՆ