Bloomberg-ը 2016թ-ին Հայաստանում կանխատեսել է 2.5% տնտեսական աճ
Տնտեսություն
14:35 12/01/2016
Աշխարհ

Bloomberg-ը 2016թ-ին Հայաստանում կանխատեսել է 2.5% տնտեսական աճ

Հեղինակավոր Bloomberg պարբերականը կանխատեսում է ներկայացրել 2016թ-ին երկրների տնտեսական աճի վերաբերյալ:

Փորձագետների գնահատմամբ՝ դիտարկված 93 երկրների շարքում անկում կանխատեսվում է  Վենեսուելայում (-3.3%), Բրազիլիայում (-2.5%) Հունաստանում (-1.8%), Ռուսաստանում (-0.5%), Էկվադորում (-0.5%):

Պարբերականի հրապարակած ցուցակում տնտեսական աճի մակարդակով առաջատարները արևելասիական զարգացող երկրներն են՝ Հնդկաստան (7.4%), Վիետնամ (6.6%), Բանգլադեշ (6.6%), Չինաստան (6.5%), Շրի Լանկա (6.4%):

Bloomberg-ը 2016թ-ին Հայաստանի համար կանխատեսել է 2.5% տնտեսական աճ: Հարևան Ադրբեջանում աճը կկազմի 2.4%, իսկ Վրաստանում 3%:

Փորձագետները առանձնացրել են նաև 5 երկրներ, որտեղ 2016թ-ին ճգնաժամի հավանականությունը ամենաբարձրն է: Դրանք են Բրազիլիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան, Թայվանը:

Նշենք, որ պարբերականի կանխատեսումը հիմնված է 2015թ-ի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին 93 երկրներում տնտեսագետների շրջանում անցկացված հարցումների վրա:

Placeholder
Bloomberg-ը 2016թ-ին Հայաստանում կանխատեսել է 2.5% տնտեսական աճ