Մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել  ահռելի տեմպերով. ՀԺ
Օրվա մամուլ
09:53 12/01/2016
Հայաստան

Մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել ահռելի տեմպերով. ՀԺ

Արտաքին աշխարհից դեպի Հայաստան ուղարկվող ոչ առևտրային դրամական փոխանցումները՝ մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել  ահռելի տեմպերով: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Այս մասին  են վկայում  ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալները:  Այդ տվյալների  համաձայն՝ անցած տարվա  նոյեմբերին  մասնավոր տրանսֆերների  զուտ ներհոսքի  ծավալը  կազմել է  68.4 միլիոն դոլար, 2014 թվականի  նոյեմբերին  արձանագրված  ավելի քան 910 միլիոն դոլարի դիմաց (նվազումը՝ 24 տոկոս): Սա հատկապես ուշագրավ է նրանով, որ 2014 թվականին  մասնավոր տրանսֆերների  ծավալը դրան նախորդած տարվա համեմատ արդեն  իսկ նվազել է 35 տոկոսով: Այսպիսով, մասնավոր տրանսֆերների ծավալը  երկու տարվա ընթացքում  նոյեմբեր ամսվա կտրվածքով  նվազել է ավելի քան 2 անգամ: Նշենք, որ մասնավոր տրանսֆերնհերի այսպիսի փոքր ծավալ չէր արձանագրվել  անգամ 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի ընթացքում»,-հավելել է թերթը:

Placeholder
Մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել ահռելի տեմպերով. ՀԺ