Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքմենստանում օրինական վաճառքից անհետացել են ծխախոտները: Այս մասին թուրքմենական լրատվամիջոցներին հղումով հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Տաջիկստանի մայրաքաղաք Աշխաբադում Հասարակության առողջության անվտագության ապահովման ծառայության աշխատակիցները շրջել են խանութներով ու պարտադրել ցուցափեղկերից հեռացնել ծխախոտի տուփերը, սպառնալով հակառակ դեպքում տուգանք կիրառել: Միաժամանակ երկրում 1.5-2 անգամ թանկացել է ծխախոտի գինը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքմենստանի նախագահը օրեր առաջ խիստ դժգոհություն է հայտնել ծառայության պետի աշխատանքից ու պահանջել ծխելու դեմ ուղղված քայլեր ձեռնարկել: