ՍԱՊԾ.  Վերջին անգամ Թուրքիայից կաղամբ է ներկրվել անցած տարվա ապրիլին
Տնտեսություն
16:21 13/01/2016
Տարածաշրջան

ՍԱՊԾ. Վերջին անգամ Թուրքիայից կաղամբ է ներկրվել անցած տարվա ապրիլին

Ռոսսելխոզնադզորը Կրասնորդարի շրջանում Թուրքիայից ներկրված վարակված 39. 39 տոննա կաղամբ է հայտնաբերել:  Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, բանջարեղենը վարակված է եղել կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով: Նշվում է, որ կաղամբը ընդգրկված չէ Թուրքիայից ներկրվող արգելված սննդամթերքների ցանկում:

Հաշվի առնելով, որ Հայաստանը Թուրքիայից մեծ քանակությամբ բանջարեղեն է ներկրում, Panorama.am-ը ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունից հետաքրքրվեց, արդյոք հարևան երկրից կաղամբ ներկրվում է Հայաստան:

Ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ Թուրքիայից վերջին անգամ 150 կգ կաղամբ ներկրվել է անցած տարվա ապրիլին:

«Հայաստանում Թուքիայից ու Պակիստանից ներմուծվող մթերքը համարվում է բարձր ռիսկ ունեցող»,-ասաց Ն. Առաքելյանը:

Հիշեցնենք, որ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ 2015-ի ապրիլի 1-ից Թուրքիայից և  Պակիստանից Հայաստան ներմուծվող պտուղ-բանջարեղենը պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության։

Ընդ որում՝ Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները բացի բուսասանիտարական հսկողությունից կենթարկվեն նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության և այդ թունավոր նյութերի առկայության դեպքում այդ մթերքների ներկրումը կարգելվի:

Placeholder