ԱՆ. Պոլիկլինիկաներում վերջին օրերին արձանագրվել է դիմելության անկում
Առողջություն
17:31 13/01/2016
Հայաստան

ԱՆ. Պոլիկլինիկաներում վերջին օրերին արձանագրվել է դիմելության անկում

Բժշկական կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակները կանխարգելելու և վերջիններս բեռնաթափելու նպատակով առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է  ուժեղացնել առաջնային օղակի աշխատանքը, ուր վերջին օրերին արձանագրվել է դիմելության անկում:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարարության արագ արձագանքման խումբը հանգամանալից անդրադարձ է  կատարել գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին: Նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ իրականացված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների և առողջապահական համակարգի արտակարգ ռեժիմով աշխատանքի շնորհիվ, տոնական օրերին հնարավոր եղավ խուսափել տասնյակ ուշացած դեպքերից, խոսել փրկված կյանքերի մասին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշել է, որ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել դեղերով ապահովվածության գործընթացին:

Կարևորվել է  բուժումը ճիշտ ընթացակարգերով և սահմանված նորմատիվներով իրականացումը: Նախարարը հանձնարարել է հատկապես հղիների, ինչպես նաև ապաքինված հիվանդների, երեխաների նկատմամբ սահմանել հսկողություն, իրականացնել համայցեր:

ԱՆ-ից հավաստիացնում են, որ ամբուլատոր ցանցը ևս ապահովված է անհրաժեշտ հակավիրուսային դեղերով:

Placeholder
ԱՆ. Պոլիկլինիկաներում վերջին օրերին արձանագրվել է դիմելության անկում