Միայն հատուկենտ նախարարներ են համոզված՝ մնալու են իրենց պաշտոններին. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:30 13/01/2016
Հայաստան

Միայն հատուկենտ նախարարներ են համոզված՝ մնալու են իրենց պաշտոններին. «Հրապարակ»

Կադրային փոփոխությունների մասին խոսակցություններն ահուդողի մեջ են պահում գործադիրի ներկայացուցիչներին ու մարզպետներին: Միայն հատուկենտ նախարարներ են հանգիստ, որ համոզված են՝ մնալու են իրենց պաշտոններին․  Դավիթ Հարությունյան, Վաչե Գաբրիելյան։ Մյուսներն սպասում են ամենաանսպասելիին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Ըստ թերթի՝ հատկապես վճռված է էկոնոմիկայի և մշակույթի նախարարների հարցը. նրանք կհեռանան: Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Սուրբ ծնունդը նշանավորել է աշխատակազմին ուղղված հաղորդումով: Ղահրամանյանն անտրամադիր ու նյարդային տեսքով ներկայացել է մարզպետարան և հայտնել, որ «գնում է վաստակած հանգստի»:

Placeholder
Միայն հատուկենտ նախարարներ են համոզված՝ մնալու են իրենց պաշտոններին. «Հրապարակ»