Վահան Շիրխանյանը որպես մեղադրյալ հարցաքննվել է. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:37 13/01/2016
Հայաստան

Վահան Շիրխանյանը որպես մեղադրյալ հարցաքննվել է. «Իրավունք»

ԱԱԾ-ի վնասազերծված հանցավոր խմբի հետ համագործակցության, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար կալանավորվել էր պաշտպանության նախկին փոխնախարար  Վահան Շիրխանյանը:

«Իրավունքը» նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանից պարզել է՝ արդյոք բացի մեկ հարցաքննությունից, քննչական այլ գործողություն կատարվե՞լ է:

«Նրան հարցաքննել են որպես կասկածյալ, ապա՝ մեղադրյալ: Քննչական այլ գործողությունները չեն արվել: Իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը: Որևէ փաստ չի ներկայացվել, որ պրն Շիրխանյանը որևէ կերպ մասնակցել է հանցավոր խմբի գործունեությանը կամ ինչ-որ գործողություն է կատարել»,- պատասխանել է փաստաբանը:

Ստեփան Ոսկանյանը բողոքարկել էր իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա տարիքը, առողջական խնդիրները, նրան առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը, սակայն Առաջին ատյանի դատարանը մերժել էր այն:

«Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, սպասում ենք պատասխանի»,-մանրամասնել է փաստաբանը:

Placeholder
Վահան Շիրխանյանը որպես մեղադրյալ հարցաքննվել է. «Իրավունք»